Սիթին պատրաստվում է Ռեալի դեմ խաղին?
Չորեքշաբթի՝ փետրվարի 19-ին, կայացավ անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի» – «Վեսթ Հեմ» հանդիպումը։ Պեպ Գվարդիոլայի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին լոնդոնյան ակումբի դարպասը։
Ամբողջ խաղն անցավ «Սիթիի» բացահայտ առավելությամբ։ «Քաղաքաբնակները» ընդհանուր առմամբ կատարեցին 20 հարված, որից 7-ը միայն ուղիղ դարպասին, իսկ գնդակին տիրեցին ժամանակի 78%-ը։ Դևիդ Մոյեսի թիմը ոչ մի հակախաղ չկարոցավ գտնել։
Գոլերի հեղինակներ դարձան Ռոդրին և Կևին դե Բրոյնեն։ Բելգիացու հաշվին գրանցվեց նաև գոլային փոխանցում։
Այսպիսով, «Ման․ Սիթին» վաստակեց 54 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 22 միավոր։ «Վեսթ Հեմը» 24 միավորով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Ռոդրի, Վեսթ Հեմ