Սիթին պայմանագիր է համաձայնեցրել Գրիլիշի հետ
«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկաղնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «քաղաքաբնակները» 25-ամյա ֆուտբոլիստի հետ արդեն անձնական պայմանագիր են համաձայնեցրել։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հաղրդվում է, որ մանկունյական ակումբն արդեն բանակացում է «Աստոն Վիլլայի» ներկայացուցիչների հետ, որպեսզի համաձայնության հասնեն անգլիացի կիսապաշտպանի տեղափոխության ֆինանսական հարցում։
Խոսակցություններ կան, որ Գրիլիշի դիմաց «Սիթին» պատրաստ է վճարել 100 մլն ֆունտ ստերլինգ (113 մլն եվրո), և եթե գործարքը կայանա, ապա այն կդառնա Պրեմիեր լիգայի ամենաթանկարժոք տրանսֆերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Մանչեսթեր-Սիթի, Ջեք Գրիլիշ, տրանսֆերներ