Սիթին շարունակում է ջախջախել մրցակիցներին, Չելսին կրկին միավորներ կորցրեց🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։
Պեպ Գվարդիոլայի սաները շարունակում են որևէ հնարավորություն չտալ մրցակիցներին` 4:0 հաշվով հաղթելով մրցակիցներին։
«Քաղաքաբնակների» կաղմից մեկական անգամ աչքի ընկան Ռուբեն Դիաշը, Ժոաո Կանսելուն, Ռիյադ Մարեզն ու Ռահիմ Սթերլինգը։
«Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 44 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Նյուքսլը», 10 միավորով, 19-րդն է։
Վերոնշյալ հանդիպմանը զուգահեռ «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
Չնայած Թոմաս Տուխելի սաներն ունեին տարածքային լուրջ առավելություն (63%), միևնույնն է, չկարողացան կոտրել «գայլերի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 արդյունքը։
Նշենք, որ «Չելսին» ԱՊԼ-ի շրջանակում երկրորդ անընդմեջ հանդիպումը չի կարողանում հաղթանակ տոնել։
«Ազնվականներն» այս ոչ-ոքիից հետո վաստակեցին 38 միավոր և զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը` առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով արդեն 6 միավոր։
«Վուլզվը», 25 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Թոմաս ՏՈւխել, Ժոաո Կանսելու, Մանչեսթեր-Սիթի, Նյուքասլ, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Ռահիմ-Սթերլինգ, Ռիյադ Մարեզ, Ռուբեն Դիաշ, Վուլվերհեմփթոն