Սիթին մի փոքր էլ մոտացավ Լիվերպուլին?

Սիթին մի փոքր էլ մոտացավ Լիվերպուլին?

23/06/2020 - 11:13

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Բյորնլիի» դեմ՝ ջախջախելով մրցակցին։

Պեպ Գվարդիոլայի սաները հանդիպման ողջ ընթացքում տոտալ առավելություն ունեին՝ 5 անգամ գրավելով մրցակցի դարպասը։ «Քաղաքաբնկաների» կազմում դուբլի հեղինակ դարձավ երիտասարդ կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը և Ռիյադ Մարեզը, իսկ մեկ գնդակ էլ խփեց Դավիդ Սիլվան։

Նշենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45+1-րդ րոպեին, երբ հյուրերի պաշտպան Բեն Մին կանոնների խախտում թույլ տվեց Սերխիո Ագուերոյի նկատմամբ արգենտինացի ֆուտբոլիստը կարծես թե ծանր վնասվածք ստացավ, և արդեն լուրեր կան, որ նա ընթացիկ մրցաշրջանում մանկունյանակ ակումբի կազմում այլևս խաղադաշտ դուրս չի գա։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 63 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Եթե կորոնադադարի ժամանակ Պեպ Գվարդիոլայի թիմը առաջատար «Լիվերպուլին» զիջում էր 25 միավոր, ապա այժմ 20 միավոր է տարբերությունը։ «Բյորնլին» 39 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023