Սիթին, հնարավոր է, լուրջ կորուստ ունենա Լիվերպուլի դեմ առաջիկա խաղում
Ինչպես հաղորդում է Het Nieuwsblad-ը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, հնարավոր է, վնասվածքի պատճառով բաց թողնի «Լիվերպուլի» դեմ առաջիկա հանդիպումը։
29-ամյա ֆուտբոլիստ կոնքի հատվածում վնասվածք է ստացել ԱՊԼ-ի շրջանակում «Աստոն Վիլլայի» (2:0) դեմ կայացած խաղում։
Աղբյուրի փոխանցմամբ բելգիացին բաց կթողնի առնվազն երկու շաբաթ, որի ընթացքում «քաղաքաբնակները» կանցկացնեն մեկ գավաթային հանդիպում «Չալթենհեմի» դեմ և երեք հանդիպում Պրեմիեր լիգայի շրջանակում
` «Վեսթ Բրոմվիչի», «Շեֆիլդ Յունայթեդի» և «Բյորլնիի» դեմ։
Կասկածի տակ է նաև Դե Բրոյնեյի մասնակցությունը «Լիվերպուլի» դեմ արտագնա հանդիպմանը, որը կկայան փետրվարի 7-ին ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողական ոճի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 15 գոլային փոխանցման հե
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բյորնլի, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Շեֆիլդ Յունայթեդ, Չելթենհեմ, Վեսթ Բրոմվիչ