Սիթին հիանալի ֆուտբոլ ցուցադրեց. Պեպը վերջապես հաղթեց Տուխելի Չելսիին 🎥

Սիթին հիանալի ֆուտբոլ ցուցադրեց. Պեպը վերջապես հաղթեց Տուխելի Չելսիին 🎥

25/09/2021 - 17:20

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Ողջ առաջին խաղակեսի ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային առավելություն (67%) և փորձում էին ամեն կերպ ճեղքել «Չելսիի» պաշտպանությունը, սակայն լոնդոնյան ակումբը պաշտպանվում էր շատ գրագետ։

Չնայած այդ առավելությանը` «Սիթիի» ֆուտբոլիստներն առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ որևէ դիպուկ հարված չկատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ. բոլոր 6 փորձերը կա՛մ շեղ են ստացվել կա՛մ էլ փակվել են տանտերերի պաշտպանների կողմից։

Թոմաս Տուխելի սաների մոտ ամեն ինչ ավելի վատ էր, քանի որ նրանք շեշտը դրել էին հակագրոհների վրա, սակայն որևէ վտանգավոր գրոհ չանցկացրին Էդերսոնի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Ամեն դեպքում, առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չտեսանք։

Այն, ինչ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին չհաջողվեց անել առաջին խաղակեսում, արեցին երկրորդի հենց սկզբում և 53-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։

Խփած գոլից հետո Պեպ Գվարդիոլայի թիմն էլ ավելի վստահությամբ սկսեց գործել և 58-րդ րոպեին կարող էր կրկնապատկել առավելությունը, սակայն Ջեք Գրիլիշի հարվածից հետո Էդուարդ Մենդին մեծ դժվարությամբ փրկեց տանտերերին։

Հաջորդ լուրջ գրոհին` 62-րդ րոպեին, կրկին հարվածային դիրքում էր Ժեզուսը. խառնաշփոթ իրավիճակում բրազիլացի հարձակվողը գտավ պահը և հարվածեց, սակայն գնդակը դատարկ դարպասից հեռացեց Տիագո Սիլվան։

Այդ ընթացքում Թոմաս Տուխելը կատարում էր փոփոխություններ և փորձում էր բեկել հանդիպման ընթաքը, սակայն «Չելսիի» խաղումնառանձնապես դրական տեղաշարժ չէր նկատվում

Խաղավարտն էլ երկու ակումբների համար բավական լարված անցավ, սակայն, ինչպես պարզվեց, Գաբի Ժեզուսի գոլն այս խաղում միակն էր։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Չելսիին», վաստակեց 13 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։

«Չելսին» մնաց նախապես վաստակած 13 միավորով, սակայն լրացուցիչ ցուանիշներով նահանջեց 4-րդ հորիզոնական։

Վերջում հավելենք, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վերջապես ընդհատեց Թոմաս Տուխելի դեմ դիմակայություններում անհաջող շարքը. իսպանացի մասնագետը Տուխելի «Չելսիի» դեմ խաղերում պարտվել էր նախորդ 3 խաղերում

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023