Սիթին կենտրոնական հարձակվողների շորթ-լիսթ է կազմել
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, անպայման, ցանկանում է կենտրոնական հարձակվող ձեռք բերել։
Դա մանկունյական ակումբի գլխավոր նպատակն է լինելու, ինչը կապված է Սերխիո Ագուերոյի՝ «Սիթիից» հեռանալու հետ։
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «քաղաքաբնակների» ղեկավարությունն արդեն շորթ-լիսթ է կազմել այդ դիրքի համար։ Այդ ցանկում ընդգրկվել են Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), ինչպես նաև Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Անդրե Սիլվան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սիթիի» ղեկավարությունը վստահում է Գվարդիոլային և պատրաստ է կենտրոնական հարձակվողի հարցում բավարարել իսպանացի մասնագետի պահանջները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Անդրե Սիլվա, Էրլինգ Հալանդ, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հարի Քեյն, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Սերխիո-Ագուերո, Տոտենհեմ