Սիթին կարծես թե վերգտնում է իր խաղը?
Երեկ՝ ուշ երեկոյան, մեկնարկեց Անգլիական պրեմիեր լիգայի 15-րդ տուրը, որի կայացավ երկու հանդիպում։
Գործող չեմպիոն «Մանչեսթեր սիթին» հյուրընկալվել էր «Բյորնլիին»՝ տանելով վստահ հաղթանակ։ «Քաղաքայինները» հաղթեցին 1։4 հաշվով․ դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոդրին և Ռիյադ Մարեզը, տանտերերի կազմում միակ գնդակը հեղինակեց Ռոբի Բրեյդին։
«Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 32 միավոր և հավասարվեց 2-րդ հորիզոնականում ընթացող «Լեսթերին», որն իր հանդիպումը կանցկացնի այսօր, իսկ «Բյորնլին» 18 միավորով 11-րդ հորիզոնականում է։
Տուրի մյուս խաղում «Քրիստալ Փելեսը» 10 հոգով կարողացավ սեփական հարկի տակ նվազագայուն 1։0 հաշվով առավելության հասենլ «Բորնմութի» նկատմամբ։
Միակ գնդակը խփվեց 76-րդ րոպեին, որն էլ իր անվան դիմաց գրանցեց փոխարինման դուրս եկած Ջեֆրեյ Շլուպը։ Նշենք նաև, որ Ռոյ Հոջոսոնի սաները 19-րդ րոպեից խաղում էին 10 հոգով․ խաղադաշտից հեռացվել էր Մամադու Սախոն։
«Քրիստալ Փելեսը» վաստակած 21 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։ «Բորնմութը» 12-րդն է՝ 16 միավորով։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Քրիստալ-Փելաս