Սիթին խոշոր գումար կվաճրի բրազիլացի պատանի ֆուտբոլիստի համար
Ինչպես տեղեկացնում է Globo Esporte-ն, «Մանչեսթեր Սիթին» շուտով կհայտարարի «Գրեմիոյի» 17-ամյա հենակետային կիսապաշտպան Դիեգո Ռոսայի ձեռքբերման մասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակները» բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց միանգամից կվճարեն 5 մլն եվրո, սակայն խաղացողի ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև 24 մլն եվրո։ 12 մլն եվրո անգլիական ակումբը «Գրեմիոյին» կվճարի խաղացողին հաջողությամբ գրանցելու դեպքում, 3 մլն եվրո՝ խաղացողի՝ Պրեմիեր լիգայում 10 հանդիպում անցկացնելու դեպքում, իսկ ևս 4 մլն եվրո բրազիլական ակումբը կստանա այլ պայմաններ իրականացնելու դեպքում։
«Սիթին» և Ռոսան արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի անձնական պայմանագիրը, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը։ Նշվում է, որ առաջին մրցաշրջանում 17-ամյա կիսապաշտպանը վարձակալական հիմունքներով հանդես կգա որևէ այլ ակումբում։
# Գրեմիո, Դիեգո Ռոսա, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ