Սիթին խելահեղ պայմանագիր է առաջարկում Մեսսիին

Սիթին խելահեղ պայմանագիր է առաջարկում Մեսսիին

30/08/2020 - 23:47

Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ցանկանում է հեռանալ ակումբից, իսկ նրա հավանական հաջորդ ակումբը կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթին»։

Հայտնի է դարձել, թե մանկունյական ակումբը ինչ պայմաններով աշխատավարձ է պատրաստ առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստին։

Ինչպես տեղեկացնում է beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերին, «քաղաքաբնակները» Մեսսիին պատրաստ են առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 100 մլն եվրո աշխատավարձով։ Հարկերը հանած՝ «Լուն» նոր թիմում տարեկան կվասատկի 50 մլն եվրո։

Պալմերին նշում է, որ Լեո Մեսսին ևս 250 մլն եվրո հավելավճար կստանա, եթե «Սիթիի» կազմում անցկացնի 3 մրցաշրջան, ինչից հետո էլ տեղափոխվի ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթի», որտեղ էլ, ըստ պայմանագրի, հանդես կգա 2 տարի։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023