Սիթիի նվերը Լիվերին. «քաղաքաբնակները» չկարողացան կոտրել Քրիսթալ Փելասի դիմադրությունը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Քրիսթալ Փելասն» ու ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթին»։
Հանդիպման մեծ մասում Պեպ Գվարդիոլայի թիմն ուներ տոտալ առավելություն, սակայն «քաղաքաբնակները» ոչ մի կերպ չկարողացան կոտրել «արծիվների» դիմադրությունը` վատնելով բազմաթիվ գոլային պահեր։
Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, ինչից հետո «Սիթին» վաստակեց 70 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
Մանկունյական ակումբը մոտակա հետապնդող «Լիվերպուլին» գերազանցում է արդեն ընդամենը 4 միավորով, որը մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։
Յուրգեն Կլոպի թիմը մարտի 16-ին հյուրընկալվելիս կմրցի «Արսենալի» դեմ։
«Քրիսթալ Փելասը», 34 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Քրիսթալ Փելես