Սիթիի հաղթանակը՝ ՉԼ-ում գնահատվում է 57 %. BBC Sport
Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ Մանչեսթեր Սիթի – ՊՍԺ պատասխան հանդիպումը։ Առաջին խաղում 2-1 հաշվով առավելության էին հասել անգլիական ակումբի ֆուտբոլիստները։
Ըստ BBC Sport-ի վերլուծաբանների, Պեպ Գվարդիոլայի սաներն ունեն եվրոպական ակումբային գլխավոր տիտղոսը նվաճելու բավական մեծ հնարավորություն։
Հղում կատարելով euroclubindex.com կայքին՝ մարզական վերլուծությունների բաժնի պատասխանատուն նշում է, որ խմբային փուլից սկսած՝ Սիթիի՝ Չեմպիոնների լիգան հաղթելու հավանականությունը մեծացել է 13%-ից՝ հասնելով 57%-ի։
Ինչ վերաբերվում է ՊՍԺ-ի հետ դիմակայությանը, ապա քաղաքաբնակների հնարավորությունները գնահատվում են 87%։ Սիթին ՊՍԺ-ի հետ անցկացրած նախորդ 4 հանդիպումներում ունի 2 հաղթանակ և 2 հանդիպում էլ ավարտվել են խաղաղ ելքով։
Սիթին հաղթանակով է ավարտել Չեմպիոնների լիգայի վերջին 6 հանդիպումները և ևս մեկը հաղթելով կգերազանցի անգլիական ակումբների ռեկորդը՝ Մանչեսթր Յունայթեդ 1965-66, Լիդս Յունայթեդ 1969-70, և Արսենալ 2005:
ՊՍԺ-ն փորձ ունի փլեյ-օֆ փուլում առաջին խաղում պարտվելուց հետո հաղթել դիմակայությունում (2-1 պարտվելով Դորտմունդի Բորուսիային տանը հաղթեցին 2-0 հաշվով), սակայն տանը պարտվելուց հետո փարիզեցիները հաջորդ փուլի ուղեգիր դեռ չեն նվաճել։
Ման Սիթիի ցանկություններն այլ են․ նրանք ցանկանում են նվազագույնը կրկնել 51 տարվա վաղեմության ցուցանիշը, երբ թիմը դուրս էր եկել եվրոպական մրցասպարեզի եզրափակիչ։
# BBC, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ