Սիթիի կիսապաշտպանը վարակված է Covid-19-ով
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Իլկայ Գյուդողանը վարակված է կորոնավիրուսով։
29-ամյա կիսապաշտպանի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Այժմ ֆուտբոլիստը ստիպված է 10 օրով ինքնամեկուսանալ։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Պրեմիեր լիգայի շրջանակում «քաղաքաբնակները» կանցկացնեն առաջին հանդիպումը։ Պեպ Գվարդիոլայի թիմը 2-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի «Վուլվերհեմպտոնին»։
# ԱՊԼ, Իլկայ Գյունդողան, կորոնավիրուս, Մանչեսթեր-Սիթի, Վուլվերհեմփթոն