Սիթիին չդիմացավ նաև Աստոն Վիլլան. Պեպի սաներն արդեն 1-ինն են  🎥

Սիթիին չդիմացավ նաև Աստոն Վիլլան. Պեպի սաներն արդեն 1-ինն են 🎥

21/01/2021 - 00:02

Անգլիական Պրեմիեր լիգայի դեռևս 1-ին տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ և խաղավերջում խփած գոլերի շնորհիվ կարողացավ 2։0 հաշվով հաղթել մրցակցին։

Չնայած դարպասի գրավման բազմաթիվ փորձերի՝ թիմերն ընդմիջման գնացին գոլազուր ոչ-ոքիի պայմաններում։

Հարկ է նշել, որ ինչպես և ենթադրվում էր, Պեպ Գվարդիոլայի սաները հիմնականում հանդես էին գալիս նախաձեռնողի դերում և վերահսկում էին գնդակի տեղաշարժը։

Այդ առումով երկրորդ խաղակեսը առաջինի տրամաբանական շարունակությունն էր։ Դրվագներից մեկում խաղի 54-րդ րոպեին Ժոաո Կանսելուի հարվածից հետո գմդակը դիպավ դարպասաձողին։

Այնուամենայնիվ, քաղաքայինների անկոտրում համառությունը, ի վերջո, պսակվեց հաջողությամբ․ 79-րդ րոպեին «Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարողացավ հաղթանակի նժարը փոխել իր թիմի կողմը՝ 1։0։

10 րոպե անց տանտերերը իրենց առավելությունը կրկնապատկելու փայլուն հնարավորություն ստացան 11-մետրանոց հարվածի տեսքով․ այն անվրեպ իրացրեց Իլկայ Գյունդողանը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 38 միավոր և հանգրվանեց Պրեմիեր լիգայի 1-ին հորիզոնականում։ «Քաղաքաբնակների» հետ հավասար միավորներ ունի նաև «Լեսթերը»։

«Աստոն Վիլլան» մնաց նախապես վաստակած 26 միավորով, որին համապատասխանում է 11-րդ հորիզոնականը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023