Սիգար և Danza kuduro. Կոնսեյսաուի զվարճալի պարը Սուպերգավաթը նվաճելուց հետո 🎥
Իտալիայի Սուպերագավաթի եզրափակիչում «Միլանը» ֆանտաստիկ comeback է արել ու 3:2 հաշվով հաղթել «Ինտերին»` 8-րդ անգամ նվաճելով տիտղոսը։
«Ռոսոներիները» հանդիպման ընթացքում պարտվում էին 0:2 հաշվով, սակայն կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու թրիլերային հաղթանակ կորզել 90+3-րդ րոպեին։
Հանդիպումից հետո միլանյան գրանդի մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ակումբի նոր գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն պուերտոռիկացի անվանի երգիչ Դոն Օմարի հանրահայտ Danza kuduro երգի ներքո զվարճանում և պարում, ինչպես նաև սիգար ծխում։
Հիշեցնենք, որ 50-ամյա պորտուգալացի մասնագետն օրեր առաջ է գլխավորել «Միլանը»։ Ակումբը նրա գլխավորությամբ առաջին հանդիպումներն անցկացրել է Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում։
# Ինտեր, Իտալիայի Սուպեր գավաթ, Միլան, Սերժիո ԿոնսեյսաուOi, oi, oi 🕺#InterMilan #SempreMilan pic.twitter.com/4sU4tnqwMz
— AC Milan (@acmilan) January 6, 2025