Սթիլ. «Հետևում ենք Սպերցյանին» 🎥
Անգլիական «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Վիլ Սթիլին մամուլի ասուլիսի ժամանակ հարց են տվել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հաբաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին.
«Կա խաղացողների մեծ ցուցակ, որոնց ուշադրություն ենք դարձնում։ Էդուարդ Սպերցյանն այդ ցուցակում է, և մենք հետևում ենք նրան։ Նա լավ ֆուտբոլիստ է և հիանալի կարիերա է անցկացնում։ Մենք հետաքրքրված ենք լավ ֆուտբոլիստներով։ Ավելին չեմ կարող ասել»,- նշել է բելգիացի ֆուտբոլիստը։
Ավելի վաղ Էդուարդ Սպերցյանը նույնպես հաստատել էր, որ իր տրանսֆերի վերաբերյալ «Կրասնոդարը» պաշտոնական առաջարկ է ստացել։
Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնը» 12,5 միլիոն եվրո է առաջարկել Ռուսաստանի չեմպիոնի ավագի տեղափոխության համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Սաութհեմփթոն, Վիլիամ Սթիլ, տրանսֆերներ