Սթերլինգն իր դպրոցի աշակերտներին «Ուեմբլիում» կայանալիք Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի 550 տոմս է գնել
«Մանչեսթեր սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգն օգնել է իր սովորած դպրոցում սովորող աշակերտներին, որ վերջիններս կարողանան գալ «Ուեմբլի»՝ «Բրայթոնի» դեմ կայանալիք Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպմանը հետևելու:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 24-ամյա կիսապաշտպանը երիտասարդ երկրպագուների համար ձեռք է բերել 550 տոմս, նրանց նաև տրանսպորտ կտրամադրվի:
Սթերլինգը Անգլիա է տեղափոխվել Ջամայկայից 5 տարեկան հասակում:Նրա դպրոցը հիմա կրում է «Ark Elvin Academy» անվանումը:
Այդ դպրոցում սովորողների մոտավորապես 92%-ը պատկանում են էթնիկ փոքրամասնություններին, աշակերտների 36%-ը ստանում են անվճար սնունդ և դպրոցում խոսում են մոտ 50 լեզուներով: