Սեֆերովիչի անհավանական վրիպումը դատարկ դարպասի դիմաց Բարսելոնայի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բենֆիկան» հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման վերջնամասում պորտուգալական ակումբը հաղթանակ կորզելու անհավանական հնարավորություն ձեռքից բաց թողեց։
90+3-րդ րոպեին «արծիվենրը» նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Դարվին Նունյեսը հարվածային դիրք դուրս բերեց Հարիս Սեֆերովիչին, ով, չնայած շրջանցեց «Բարսելոնայի» դարպասպաահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին, 6-7 մետրից շեղ հարվածեց դատարկ դարպասի դիմաց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, բենֆիկա, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Չեմպիոնների-լիգա, Ջեք Հարիսոն