Սերվերան` Հարոյանի մասին. «Նա հիանալի մասնագետ է իր գործում»
«Կադիսի» գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան խոսել է հայազգի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին.
«Նա հինալի մասնագետ է իր գործում, ում կցանկանային տեսնել իրենց թիմում։ Նա իրազեկ է ամեն ինչից և մեծ պատիվ է մարզվել նրա հետ»,- նշել է Սերվերան, ում խոսքերը մեջբերում է անդալուսական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը։
Հավելենք, որ «դեղին սուզանավն» այդ գրառումն արել է հայատառ, որին պատասխանել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջը.
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Կադիսին»` մեր Վատոյի մասին մեսրոպատառ հայերենով խոսելու և մեր ոսկեղենիկ լեզուն համայն աշխարհով տարածելու համար»,- գրել է ՀՖՖ-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Սերվերա, Կադիս, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Վարազդատ Հարոյան