Սերոբյանը գոլը հաղթանակ է պարգևել «Շերիֆին» գործող չեմպիոնի դեմ խաղում 🎥
Մոլդովայի Սուպերլիգայի 2025/26 մրցաշրջանի երրորդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է գործող չեմպիոն «Միսլամիին»։
Հյուրերի կազմից ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 52-րդ րոպեին խփել է իր թիմի հաղթական գոլը։
22-ամյա վինգերը նոր մրցաշրջանում առաջին անգամ է աչքի ընկել դարպասի գրավմամբ։
«Շերիֆը» հաղթել է մեկնարկային բոլոր խաղերում էլ և 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Միսլամին» երրորդն է և ունի 6 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արթուր Սերոբյան, Հայաստանի-հավաքական, Միսլամի, Մոլդովայի առաջնություն, Շերիֆ