Սերխիո Ռամոսը «Մոնտերեյում» գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ 🎥
Մեքսիկայի առաջնության 11-րդ տուրում «Մոնտերեյը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել «Կրուս Ասուլի» դեմ խաղում` 1:1։
Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև թիմի նորեկ, Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը, որը 12-րդ րոպեին գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը։
38-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփում երկրորդ խաղում անընդմեջ։ Նախորդ տուրում էլ նա աչքի էր ընկել նաև «Սանթոս Լագունայի» դեմ խաղում (4:2)։
Մարտին Դեմիչելիսի գլխավորած «Մոնտերեյը» 16 միավորով 9-րդն է, իսկ «Կրուս Ասուլը» 5-րդն է և ունի 19 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից