Սերխիո Ռամոսը կրկին հայր է դարձել📷
Երեկ՝ հուլիսի 26-ին, «Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը չորրորդ անգամ հայր է դարձել։ 34-ամյա կենտրոնական պաշտպանն այդ մասին տեղեկացրել է սոցցանցերի իր պաշտոնական օգտահաշիվներում։ Ֆուտբոլիստի կինը՝ Պիլար Ռուբիոն, խաղացողին պարգևել է որդի, ում կոչել են Մաքսիմո Ադրիանո։
Ֆուտբոլիստը հրապարակել է հետևյալ լուսանկարը՝ գրելով․
«Ես անչափ ուրախ եմ ներկայացնել իմ որդուն։ Նա լույս աշխարհ է եկել 18։56-ի սահմաններում և կշռում է 3270 գրամ։ Մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում։
Պիլար, հպարտանում եմ քեզնով, դու իմ կյանքն ես։ Ես անչափ սիրում եմ քեզ»,- գրել է Ռամոսը։
Նշենք, որ Սերխիո Ռամոսն ու Պիլար Ռուբոն մինչ այդ արդեն ունեին երեք որդի՝ Սերխիո կրտսերը, Մարկոն և Ալեխանդրոն։
# Պիլար Ռուբիո, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս