Բարսան միայն մեկ դեպքում պայմանագիր կկնքի Ագուերոյի հետ

Բարսան միայն մեկ դեպքում պայմանագիր կկնքի Ագուերոյի հետ

13/03/2021 - 00:00

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, կատալոնական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին մտադիր է պայմանագիր առաջարկել այն դեպքում, եթե «Բարսելոնայից» հեռանա Լեո Մեսսին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Լեո Մեսսին հեռանա ակումբից, ապա «Բարսայի» նոր ղեկավարությունը մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել։

Դրան հակառակ՝ ավելի վաղ TyC Sports-ը հայտնում էր, որ «կապտանռնագույններն» արդեն պայմանագիր են առաջարկել Սերխիո Ագուերոյին և նրա միջոցով ցանկանում են ակումբում պահել նաև Մեսսիին, քանի որ նրանք մտերիմ ընկերներ են։

Հատկանշական է՝ բացառված չէ, որ երկու երկու ֆուտբոլիստներն էլ 2021 թվականի հունիսի 30-ից հետո դառնան ազատ գործակալ, քանի որ գործող պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են։

ESPN-ը գրում է նաև, որ Ագուերոն միակ հարձակվողը չէ, ում «Բարսելոնան» պահում է իր նշանառության տակ։ Ակումբը դիտարկում է նաև Էրլինգ Հալանդի («Բորուսիա Դորտմունդ») և «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տարբերակները։ Ընդ որում՝ Հալանդի տրանսֆերի հարցում կատալոնացիները ֆավորիտ չեն համարվում՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական լուրջ խնդիրները, սակայն խոսակցություններ կան, որ «Բարսելոնան», հանուն նորվեգացի ֆուտբոլիստի, մտադիր է բաժանվել 6 ֆուտբոլիստներից։ Խոսքը Անտուան Գրիզմանի, Ուսման Դեմբելեի, Ֆիլիպե Կոուտինիոյի, Խունիոր Ֆիրպոյի, Սամուել Ումտիտիի և Մարտին Բրեյթվեյթի մասին է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023