Սերխիո Ագուերոն գերազանցել է Թիերի Անրիի ռեկորդը
«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Սերխիո Ագուերոն «Աստոն Վիլլայի» դեմ կայացած երեկվա խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Հիշցնենք, որ «քաղաքաբնկաները» 1։6 հաշվով հաղթել են այդ խաղում։
Ագուերոն այդ հեթ-տրիկի շնորհիվ իր գոլերի քանակը ԱՊԼ-ի շրջանակում հասցրեց 177։ Այսպիսով, Ագուերոն գերազանցեց «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիի ռեկորդը՝ դառնալով Պրեմիեր լիգայի լավագույն արտասահմանցի ռմբարկու։
Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում արգենտիացի հարձակվողը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Երեկ նա հավասարվեց «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին։
ԱՊԼ-ի պատմության լավագույն Ալան Շիրերն է (250 գոլ), նրան հաջորդում են Ուեյն Ռունին (208 գոլ) և Էնդի Քոուլը (187 գոլ)։
# ԱՊԼ, Թիերի Անրի, Մանչեսթեր-Սիթի, Սերխիո-Ագուերո