Էվերտոնը միացել է Ագուերոյի համար պայքարին
Մանչեսթեր Սիթիի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի տեղափոխությունն այլ ակումբ աստիճանաբար մոտենում է տրամաբանական հանգուցալուծմանը։ ՈՒ որքան մոտենում է տրանսֆերային պատուհանի բացումը, այնքան ավելի են շատանում շշուկներն ու հավակնորդ ակումբները։
Ինչպես հայտնում է անգլիական The Daily Star պարբերականը, արգենտինացու համար պայքարին միացել է նաև Լիվերպուլ քաղաքը ներկայացնող Էվերտոն ակումբը։
«Կոնֆետները» պատրաստ չեն վճարել շաբաթական 240 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ և հույս ունեն ազատ գործակալության հանգամանքով պայմանավորված նվազեցնել Ագուերոյի աշխատավարձը։
Հիշեցնենք, որ արգենտինացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել Չելսին, Տոտենհեմը, Բարսելոնան և Ինտերը։
Ինչպես տեսնում ենք Ագուերոն պահանջվածության խնդիր չունի և եվրոպական առաջատար գրեթե ցանկացած երկրում հանդես գալու ընտրություն կարող է կատարել։
# Բարսելոնա, Էվերտոն, Մանչեսթեր-Սիթի, Սերխիո-Ագուերո