Բարսելոնան առաջարկ է կատարել Ագուերոյին
«Բարսելոնան», կարծես թե, պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի սույն թվականի ամռանը իր թիմ հրավիրի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին ։
Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, «բլաուգրանասի» ղեկավարությունը ժամեր առաջ առաջարկ է կատարել արգենտինացի ֆուտբոլիստին։ Այժմ վճռորոշ խոսքն Ագուերոյինն է։
Սերխիո Ագուերոն Լեո Մեսսիի մտերիմ ընկերն է, ինչից էլ փորձում է օգտվել կատալոնական ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե «Բարսային» հաջողվի պայամանգիր կնքել Ագուերոյին հետ, ապա Լեո Մեսսին, միանշանակ, չի հեռանա ակումբից։
Հատկանշական է, որ 32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ, քանի որ լրանում է նրա ու «Մանչեսթեր Սիթիի» միջև գործող պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Ագուերոն «քաղաքաբնակների» ֆուտբոլիստ է համարվում 2011 թվականից։ Մանկունյական ակումբն այդ ժամանակ «Ատլետիկո Մադրիդին» խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել է 40 մլն եվրո։
Մինչ այս պահը Սերխիո Ագուերոն «Սիթիի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 381 հանդիպում՝ դառնալով 256 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ․ նա «երկնագույնների» պատմության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, Սերխիո-Ագուերո, տրանսֆերներ