Սերժի Ռոբերտոն հերոսանում է. Բարսելոնան մեծ դժվարությամբ հաղթեց Ալմերիային 🎥
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ալմերիայի» դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն, միևնույն է, մրցակցին հաղթեց միայն մեկ գնդակի տարբերությամբ. գրանցվեց 3:2 հաշիվը։
Խավիի թիմից հերոսացավ Սերժի Ռոբերտոն` դառնալով դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Ռաֆինիան։
«Ալմերիայի» կազմից էլ աչքի ընկան Լեո Բապտիստաոն ու Էդգար Գոնսալեսը։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 38 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։
«Ալմերիան», 5 միավորով, վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալմերիա, Բարսելոնա, Լա-լիգա