Սերժի Ռոբերտոն լքել է FIFA 20-ի մրցաշարը․ հայնտի է պատճառը
Ինչպես գիտեք, կորոնավիրուսի կանխարգելման և չտարածման նպատակով իսպանական Լա լիգան անորոշ ժամանակով դադարեծ է, իսկ ողջ Իսպանիան գտնվում է կարանտինում։
Լա լիգան հանդիպումների փոխարեն որոշել էր անցկացներ FIFA 20-ի ընկերական մրցաշար։ Յուրաքանչյուր թիմից մրցաշարին մասնակցում են մեկական մասնակից։
«Բարսելոնան» ներկայացնելու էր Սերժի Ռոբերտոն, ով վիճակահանության արդյունքում պայքարը պետք է սկսեր քառորդ եզրափակչից, սակայն կատալոնական ակումբի կիսապաշտպանը ստիպված է եղել լքել մրցաշարը։
Ինչպես տեղեկացնում Sport.es-ը, Ռոբերտոն սկսզբում համաձայնել է մասնակցել մրցաշարին, սակայն հետագայում ստիպված է եղել հրաժարվել մասնակցությունից, քանի որ կատալոնական ակումբի հովանավորը Konami ընկերությունն է, որն էլ ստեղծում է հանրահայտ PES խաղը։
«Մալյորկայի» ներկայացուցիչը նույն պատճառով նույնպես ստիպված է եղել լքել մրցաշարը։
# FIFA-20, Բարսելոնա, Լա-լիգա, կորոնավիրուս, Սերժի Ռոբերտո