Զենիթի աստղը հայտնվել է Լա լիգայի առաջատարներից մեկի ուշադրության կենտրոնում
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը , հնարավոր է, կարիերան շարունակի «Սևիլիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, անդալուսական ակումբը պատրաստ է 26-ամյա հարձակվողի դիմաց վճարել 17 մլն եվրո, սակայն, ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական ակումբը չի պատրաստվում Ազմունից բաժանվել, եթե նրա դիմաց չվճարեն նվազագույնը 23 մլն եվրո։
Հավելենք, որ իրանցի հարձակվողի ու պետերբուրգյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ․ հունիսի 30-ին։
Ազմունը «Զենիթի» կազմում հանդես է գալիս 2019-ի փետրվարից և ակումբի մարզաշապիկով մինչ այս պահն անցկացրել է 83 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Սերդար Ազմուն, Սևիլիա, տրանսֆերներ