Սեմակ. Կոկորինի իրավիճակը հատում է մարդկային հասկացողության բոլոր սահմանները
«Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը խոսել է հարձակվող Ալեքսանդր Կոկորինի գործի մասին:
«Ես շատ կուզենամ, որ նա վերադառնա ֆուտբոլ: Գիտեմ, թե ինչքան ծանր կլինի նրա համար՝ հաշվի առնելով վիրահատությունը:
Ես նրան մաղթում եմ արագ վերադարձ :Մարդկային հասկացողության տեսանկյունից այս իրավիճակը հատում է բոլոր սահմաները: Եկեք ամեն մի ծեծկռտուքի համար բոլորին մեկ տարով նստեցնենք…: Այդ ժամանակ երևի ամեն ինչ պարզ և հասկանալի կլինի: Մեծ հանելուկ է, թե ինչու այս գործը դարձավ ցուցադրական:
Հուսով եմ, որ ակումբը պարբերաբար կաջակցի Կոկորինին: Երբ ամեն ինչ հարթվի, առաջին ակումբը, որը հետ նա կքննարկի հետագա կարիերայի հարցը, կլինի «Զենիթը»: Ես դա շատ եմ ուզում»,- Սեմակի խոսքերն է մեջբերում Sports.ru-ն: