Սերգեյ Գարդեցկի․ «Պատճառ չկա առաջնությունը դադարեցնելու համար»
Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Գարդեցկին կարծում է, որ առաջնությունը դադարեցնելու համար չկա որևէ լուրջ պատճառ։
«Մենք վերլուծում ենք իրավիճակը։ Ամբողջությամբ վստահում ենք մեր առողջապահության համակարգին և ներկա պահին առաջնությունը դադարեցնելու որևէ լուրջ պատճառ չկա։
Մենք հասկանում ենք, որ որոշ երկրներում իրավիճակը շատ լուրջ է, սակայն, խորհրդակցելով Բելառուսի կառավարության հետ, կարծում ենք, որ մեր առաջնությունը կարող է շարունակվել»,- Գարդեցկիի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Նշենք, որ Բելառուսի առաջնությունը միակ եվրոպական առաջնությունն է, որը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում շարունակվում է։
# Բելառուսի առաջնություն, Սերգեյ Գարդեցկի