Ֆանտաստիկա! Սերբերի պաշտպանը մեկ դրվագում երկու անգամ գնդակը հանեց դատարկ դարպասից🎥

Ֆանտաստիկա! Սերբերի պաշտպանը մեկ դրվագում երկու անգամ գնդակը հանեց դատարկ դարպասից🎥

28/03/2021 - 02:11

Աշխարհի 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։ Դրամատիկ սցենարով ընթացած խաղում կողմերն այդպես էլ չպարզեցին հաղթողին, իսկ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։

Հանդիպման ամենասկանդալային և ամենատպավորիչ իրադարձությունը տեղի ունեցավ խաղի 90+4-րդ րոպեին, երբ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներն աչքի ընկնելու երկու ֆանտաստիկ պահ փչացրին։

Պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դուրս էր եկել հարվածային դիրք, ինչից հետո այնպես ստացվեց, որ նա հարվածեց լրիվ դատարկ դարապսի դիմաց, սակայն Սերբիայի հավաքականին փրկեց կենտրոնական պաշտպան Ստեֆան Միտրովիչը՝ գնդակը հեռացնելով դարապասային գծի վրայից։

Մտիրովիչի հերոսություններն այդքանով չսահմանափակվեցին, քանի որ գնդակն առաջին փրկությունից հետո էլ հայտնվեց Բերնարդու Սիլվայի մոտ, ում հարվածից հետո 30-ամյա կենտրոնական պաշտպանը ևս մեկ անգամ գնդակը հանեց դատարկ դարպասից։

Սակայն, հանուն արդարության, նշենք, որ առաջին դրվագում տպավորություն էր, թե գնդակն ամբողջությամբ հատել էր դարպասային գիծը, բայց, քանի որ, աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի շրջանակում չի կիրառվում VAR համակարգը, այս դրվագն այդպես էլ չստուգվեց։

Երբ Կրիշտիանու Ռոնալդուն հասկացավ, որ հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մակելին չի հաշվում խփված գոլը, զայրացավ, ավագի թևկապը նետեց խոտածածկի վրա՝ հեռանալով դաշտից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023