Սերբիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը տեղափոխվել է Ալաշկերտ
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպան Մարկո Միլինկովիչի հետ։
33-ամյա ֆուտբոլիստի նախկին ակումբը եղել է թուրքական «Գիրեսունսպորը», որի կազմում հանդես է եկել 2020-2021 թթ.։
Միլինկովիչը հանդես է եկել նաև «Էքսիշեխիրսպորի», «Գենչլերբիրլգիի» (երկուսն էլ` Թուրքիա), Սլովակիան ներկայացնող «Սլովան Բրատիսլավայի» և «Կոշիցեի», ինչպես նաև սերբական «Բորացի» կազմում։
Սերբ ֆուտբոլիսն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 400-ից ավել հանդիպում է անցկացրել` դառնալով 75 գոլի և 60 գոլային փոխանցման հեղինակ։
Հատկանշական է, որ Մարկո Միլինկովիչը Սերբիայի հավաքականի նախկին անդամ է, որի կազմում անցկացրել է 1 հանդիպում։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» վերջերս դարձավ առաջին հայկական ակումբը, որը նվաճեց որևէ եվրագավաթային մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։
Հայկական ակումբը կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի, որի շրջանակում ընդգրկված է A խմբում ու կմրցի ԼԱՍԿ-ի (Ավստրիա), «Մաքքաբի Թել Ավիվի» (Իսրայել) ու ՀԻԿ-ի (Ֆինլանդիա) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Կոնֆերենցիաների լիգա, Մարկո Միլինկովիչ, տրանսֆերներ