Սետինեը դատական հայց է ներկայացրել Բարսելոնայի դեմ
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը շարունակում է իր հաշիվները մաքրել ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը՝ հղում կատարելով Catalunya Radio-ին, իսպանացի մասնագետը դատական հայց է ներկայացրել կատալոնական ակումբի դեմ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սետիենը կարծում է, որ իր հեռացման ժամանակ «Բարսելոնան» չի կատարել պայմանագրով նախատեսված կետերը՝ հեռացման դիմաց չվճարելով որևէ փոխատուցում։
Հիշեցնենք, որ Կիկե Սետիենը «Բարսելոնան» գլխավորել է 2020 թվականի հունվարից մինչև սույն թվականի օգոստոս, ինչից հետո նրան զբաղեցրած պաշտոնում փոխարինեց Ռոնալդ Կումանը։
# Բարսելոնա, Կիկե Սետիեն