Սետիենը նշել է Բարսելոնային դատի տալու պատճառները
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը խոսել է այն մասին, թե ինչու է դատական հայց ներկայացրել կատալոնական ակումբի դեմ․
««Բարսելոնան» որևէ փոխհատուցում չի վճարել ինձ աշխատանքից ազատելու դիմաց, նրանք նույնիսկ չեն զանգահարել և զգուշացրել, որ ես հեռացված եմ աշխատանքից։
Ակնհայտ է, որ ակումբը լավ ժամանակների միջով չի անցնում, դա շատ լավ տեսանելի էր, երբ ես գլխավորում էի ակումբը, ինչն էլ ուղղակի կերպով ազդեցություն ունեցավ արդյունքների վրա։
Մշտապես հավատում ես, որ կարող ես լուծել նման խնդիրները, սակայն դա անհնարին էր, չնայած մենք արեցինք ամեն ինչ»,- նշել է Սետիենը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Կիկե Սետիենը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնոկում աշխատել է 2020 թվականի հուվարից մինչև օգոստոս, ինչից հետո նրան փոխարինեց Ռոնալդ Կումանը։
# Բարսելոնա, Կիկե Սետիեն, Ռոնալդ Կուման