Սեմեդուն խախտել է Լա լիգայի կանոնակարգը՝ հեռացվելով մարզումներից
«Բարսելոնայի» եզրային պաշտպան Նելսեն Սեմեդուն մրցաշրջանի վերսկսումից առաջ խախտել է Լա լիգայի սահմանած կանոնակարգը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը՝ հղում կատարելով Cuatro-ին, հուլիսի 8-ին 26-ամյա ֆուտբոլիստը գնվել է եղել ծննդյան արարողության, որին ներկա են եղել 20 հոգուց ավելի մարդ։ Այդ արարողության մասնակիցները չեն կրել դիմակներ և չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։
Սեմեդուն խախտել է Լա լիգայի կանոնակարգը, ըստ որի, ֆուտբոլիստները համաճարակների ժամանակ թույլատրվում է շփում ունենալ միայն այն մարդկանց հետ, որոնց հետ նրանք բնակվում են։ Այդ տարածաշրջանի կառավարությունն իր հերթին արգելել է անցկացնել 15 հոգուց ավելի մարդկանցից բաղկացած որևէ միջոցառում։
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Նելսոն Սեմեդուն հեռացվել է գլխավոր թիմի մարզումներից։
Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգայի վերսկսումը նախատեսված է այսօր՝ հունիսի 11-ին․ «Սևիլիան» անդալուսական դերբիի շրջանակում կմրցի «Բետիսի» դեմ, իսկ «Բարսելոնան» իր հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին՝ հյուրընկալվելով «Մալյորկային»։
# Բարսելոնա, Բետիս, Լա-լիգա, կորոնավիրուս, Նելսոն Սեմեդու, Սևիլիա