«Սելթիկը»` Շոտլանդիայի 55-ակի չեմպիոն 🎥

«Սելթիկը»` Շոտլանդիայի 55-ակի չեմպիոն 🎥

27/04/2025 - 11:48

Գլազգոյի «Սելթիկը» 55-րդ անգամ դարձել է Շոտլանդիայի չեմպիոն։

Շոտլանդիայի առաջնության 34-րդ տուրում «կելտերը» Նիկլաս-Գերիթ Կյունի ու Ադամ Այդայի դուբլերի և Ռայան Սթրեյնի ինքնագոլի շնորհիվ 5:0 հաշվով մրցակցի դաշտում ջախջախել է «Դանդի Յունայթեդին»։

Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 84-ի և անհասանելի դարձել մրցակիցների համար։ Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Սելթիկը» մոտակա հետապնդող «Ռեյնջերսից» առաջ է 17 միավորով։

«Սելթիկը» Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ չորրորդ անգամ է դառնում չեմպիոն։ Ակումբը վերջին 14 տարում 13 անգամ է նվաճում Պրեմիերշիփի տիտղոսը։

«Կելտերը» երկրի նվաճած չեմպիոնությունների քանակով կրկնել է «Ռեյնջերսի» պատմական ռեկորդը։ «Սելթիկի» հակառակորդը նույնպես 55 անգամ է դարձել չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023