Ջերարդը Ռեյնջերսին 10 տարի անց վերադարձրեց փառքի գագաթնակետ
Շոտլանդական Պրեմիերշիփի 31-րդ տուրի շրջանակում «Սելթիկը» հյուրընկալվելիս մրցեց «Դանդի Յունյաթեդի» դեմ։
Գլազգոն ներկայացնող ակումբն ունենալով բացահայտ առավելություն՝ ոչ մի կերպ չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։ Խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, իսկ հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։
Այս արդյունքի շնորհիվ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ռեյնջերսը» մրցաշրջանի ավարտից 6 տուր առաջ դարձավ չեմպիոն։
Սթիվեն Ջերարդը «ռենջերներին» վերադարձրեց փառքի գագաթնակետ․ ակումբը ռեկորդային 55-րդ անգամ նվաճեց Շոտլանդիայի չեմպիոնի տիտղոսը։ «Ռեյնջերսը» վերջին անգամ չեմպիոն էր դարձել 2010/11 մրցաշրջանում։
Հատկանշական է, որ Սթիվեն Ջերարդի թիմը, ներքին առաջնության շրջանակում անցկացրած 32 խաղում, չի կրել որևէ պարտություն՝ հաղթելով դրանցից 28-ում՝ գոլերի 77։9 հարաբերակցությամբ, իսկ մոտակա հետապնդող «Սելթիկին» այժմ գերազանցում է 22 միավոր։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Շոտլանդիական Պրեմիեր լիգա, Ռեյնջերս, Սելթիկ, Սթիվեն Ջերարդ