Սելարայանը ճանաչվել է ՄԼՍ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ և ընգրկվել խորհրդանշական հավաքականում
Ինչպես տեղեկացնում է ՄԼՍ-ի մամուլի ծառայությունը, առաջնության խաղային 34-րդ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Կալամբուս Քրյուի» հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Հիշեցնենք, որ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 33-րդ խաղում «Կալամբուսը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Դի Սի Յունայթեդին», իսկ Սելարայանը դարձավ դուբլի հեղինակ` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։
Հավելենք, որ Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ է դառնում ՄԼՍ-ի խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Հայազգի ֆուտբոլիստը լավագույնն էր ճանաչվել նաև խաղային 9-րդ շաբաթվա ավարտից հետո։
Բացի դրանից, Սելարայանն ընդգրկվել է նաև խաղային շաբաթվա խորհրդանշական հավաքականում։
29-ամյա կիսապաշտպանն ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է արդեն 31 հանդիպման` դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ