Սելարայանի ֆանտաստիկ գոլը Օրլանդո Սիթիի դեմ խաղում
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 32-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» 3:2 հաշվով հաղթեց «Օրլանդո Սիթիին»։
Հանդիպման 61-րդ րոպեին «Կալամբուսի» կազմից հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը` գրավելով դարպասի հեռավոր անկյունը։ Այդ գոլից հետո լուսատախտակին վառվեց 3:1 հաշիվը։
Հավելենք, որ ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում Սելարայանն անցկացրել է 30 հանդիպում և խփեց արդեն իր 9-րդ գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ, Օրլանդո Սիթի