Սելարայանի հիասքանչ գոլը «Բելգրանոյի» կազմում 🎥
Արգենգինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բելգրանոն» 2:0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։
«Բելգրանոյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 71-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով գրավել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։
Ռիկարդո Զելինսկիի գլխավորած թիմը գավաթի քառորդ եզրափակիչում է, որտեղ կմրցի «Ատլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արգենտինայի գավաթ, Բելգրանո, Ինդեպենդյենտե, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական