Սելարայանի բենեֆիսը! Լուկասի գոլն ու ասիստն նպաստեցին Ալ Ֆաթեհի ջախջախիչ հաղթանակին🎥

Սելարայանի բենեֆիսը! Լուկասի գոլն ու ասիստն նպաստեցին Ալ Ֆաթեհի ջախջախիչ հաղթանակին🎥

21/10/2023 - 11:17

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 10-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» 4:1 հաշվով ջախջախեց «Աբահին»։

«Ալ Ֆաթեհի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։

Սլավեն Բիլիչի թիմից մեկական գոլ խփեցին նաև Մուրադ Բաթնան, Ջանինին և Աբաս Ալ Հասանը։

Այս հաղթանակից հետո «Ալ Ֆաթեհը» վաստակեց 20 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։

«Աբահը», 7 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023