Սեզար. «Որպես բրազիլացի` ես պետք է երկրպագեմ Ֆրանսիային»
«Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ժուլի Սեզարը խոսել է ԱԱ-2022-ի եզրափակիչի շրջանակում կայանալիք Ֆրանսիա – Արգենտինա հանդիպման մասին.
«Իհարկե, որպես բրազիլացի` ես պետք է երկրպագեմ Ֆրանսիային, սակայն ես սիրում եմ Մեսսին և, ըստ իս, նա անհավանական է, հիասքանչ և խաղում է շատ գեղեցիկ։
Ամեն դեպքում, Արգենտինայի և Բրազիլիայի մրցակցությունից ոչ մի տեղ չենք կարող փախչել։ Եթե եզրափակիչում խաղար Բրազիլիան, արգենտինացիները նույնպես կերկրպագեին Ֆրանսիային։ Այնպես որ, եկեք կեղծավորություն չանենք։
Այդուհանդերձ, ոչ բրազիլացի երկրպագուները ցանկանում են, որ Արգենտինան դառնա չեմպիոն, քանի որ «ալբիսելեստեն» հիանալի է հանդես գալիս մրցաշարում»,- Սեզարի խոսքերը մեջբերում է Globo-ն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիա – Արգենտինա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 19:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Ժուլիո Սեզար, Լեո Մեսսի, Մունդիալ-2022, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական