Սեբալյոսը հնարավոր է մնա Ռեալում

Սեբալյոսը հնարավոր է մնա Ռեալում

15/07/2019 - 12:19

«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է շարունակել կարիերան «արքայական» ակումբում:

Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդյան ակումբում տպավորված են Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում նրա ցուցադրած ելույթներից:

Մի քանի շաբաթ առաջ ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալը կարելի էր համարել անխուսափելի, սակայն ըստ պարբերականի՝ իրավիճակը գլխիվայր շրջվել է:

Այս հարցին վերջնական լուծում կտրվի, երբ թիմը վերադառնա ԱՄՆ-ից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սեբալյոսի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Միլանը»

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023