Սեբալիոսը քաշել է Գավիի մազերը Բարսելոնայի  դեմ հանդիպման ժամանակ 📸

Սեբալիոսը քաշել է Գավիի մազերը Բարսելոնայի դեմ հանդիպման ժամանակ 📸

17/01/2023 - 15:49

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»` 14-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։

Այդ հանդիպման հետ կապված` համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել «արքայական» ակումբի կիսապաշտպան Դանի Սեբալիոսի պահվածքը։

Բանն այն է, որ ինչպես հայտնում է Marca-ն, 26-ամյա ֆուտբոլիստը 0:3 հաշվի ժամանակ քաշել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի մազերը։

Հատկանշական է, որ հանդիպման գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան Սեբալիոսի այդ արարքն անպատիժ է թողել։

Հավելենք, որ Գավին «Ռեալի» դեմ կայացած խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023