«Սա անհնար է». Նեյմարը դժգոհել է իրանական ակումբի մարզադաշտի խոտածածկի անմխիթար վիճակից 📸
Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ալ Հիլալը» հյուրընկալվելիս կմրցի Իրանը ներկայացնող «Նասաջի Մազանդարանի» դեմ։
Հանդիպումից առաջ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի -Xի ֆրանսիական էջը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով Թեհրանի «Ազադի» մարզադաշտի խոտածածկի անմխիթար վիճակը։
«Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարն այդ գրառման մեկնաբանություններում գրել է հետևյալը.
«Սա անհնար է»։
Հավելենք, որ «Նասաջի Մազանդարան» – «Ալ Հիլալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
![](https://interfootball.am/wp-content/uploads/2023/10/fbe51546e4194a8cdc1ed5b281fbd-838x1024.jpeg)