Սարի․ «Միայն մենք ենք 12 օրում 5 հանդիպում անցկացնում»
Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի շրջանակում չեմպիոնի տիտղոսը նվաճած «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց «Կալյարիին»։
Խաղից հետո թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դժգոհել է իր թիմի օրացույցից․
«Խնդիրն այն է, որ մենք Եվրոպայի միակ ակումբն ենք, որը 12 օրում 5 հանդիպում է անցկացնում։ Շուտով կուսումնասիրենք խաղացողների ֆիզիկական վիճակը և կորոշենք՝ արյո՞ք Մ-23 տարեկանների թիմի ֆուտբոլիստներին խաղաժամանակ տրամադրելու կարիք կա, թե՞ ոչ, որպեսզի հիմնական կազմը մի փոքր հանգստանա։
Այս հանդիպումը մոտիվացիայի և ինքնանվիրման առումով յուրահատուկ հանդիպում էր․ պետք չէ «Կալյարիի» դեմ խաղը համեմատել մրցաշրջանի այլ հանդիպումների հետ։ Մենք հիանալի էինք կատարում փոխանցումները, սակայն դանդաղ էինք տեղաշարժում գնդակի ընթացքը, իսկ երբ դանդաղ ես կատարում փոխանցումները, այն օգնում է մրցակցիդ։
Ներկա պահին 9 ֆուտբոլիստ վնասվածքներով գտնվում են տանը և նրանց մասնակցությունը «Լիոնի» դեմ կայանալիք հանդիպմանը դեռևս հարցանակի տակ է»,- 61-ամյա իտալացի մասանգագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Ա սերիայի 2019/20 մրցաշրջանի շրջանակում «Յուվենտուսին» մնացել է անկացնել մեկ հանդիպում․ օգոստոսի 1-ին «ծեր սենյորան» սեփական հարկի տակ կմրցի «Ռոմայի» դեմ, իսկ օգոստոսի 7-ին «Յուվեն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում հանդիպելու է «Լիոնոին»։ Այդ դիմակայության առաջին խաղում ֆրանսիական ակումբը հաղթել է 1։0 հաշվով։
# Ա-սերիա, Կալյարի, Մաուրիցիո Սարի, Յուվենտուս