Սարի․ «Ակումբն ինձ ոչինչ տեղյակ չի պահել»
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է ակումբի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հավանական տեղափոխությունը «Բարսելոնա»․
«Եթե նրան վաճառեն, ապա դա չի լինի ոչ այն պատճառով, որ չի մտնում իմ պարտավարական ծրագրերում։ Պյանիչի տեխնիկական հնարավորությունները չեն քննարկվում, սակայն ակումբը նրա վաճառքի մասին ինձ ոչին տեղյակ չի պահել, այդ պատճառով էլ ուշադրություն չեմ դարձնում դրա վրա։
Իմ խոսակցությունները Պյանիչի հետ վերաբերել են միայն տեխնիկական և հոգեբանական ասպեկտներին։ Պյանիչը չպետք է անհանգստանա, եթե որևէ հանդիպում բաց թողնի, սակայն պետք է դրան արագ արձագանքի։ Ես գոհ եմ նրա խաղից և վստահ եմ, որ նա կարող է ավելի լավը դառնալ։
Ինչ վերաբերվում է Արթուրին, ապա նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է և չեմ ցանկանում նրա մասին խոսել»,- նշել է Սարին, ում խոսքերը մեջբերում է Goal-ը։
# Արթուր, Բարսելոնա, Մաուրիցիո Սարի, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, տրանսֆերներ