Սարին, հնարավոր է, վերադառնա Պրեմիեր լիգա
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Տոտենհեմը» սկսել է դիտարկել Ժոզե Մոուրինիոյին փոխարինելու տարբերակներ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոուրինիոյին փոխարինելու հիմնական թեկնածուն «Չելսիի» ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին է։
«Շնաձկների» ղեկավարության ու Սարիի ներկայացուցիչների միջև, հնարավոր է, հաջորդ շաբաթ Լոնդոնում հանդիպում տեղի ունենա։ Նշվում է, որ «Տոտենհեմը» Սարիին հետևում է վաղուց և ակումբը 2018 թվականից մտադիր է հրավիրել նրան։
Հաղորդվում է, որ 62-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման»։ Հռոմեական ակումբի ներկայացուցիչները գտնում են, որ Սարիի խաղաոճն իրենց համախատասխանում է։ Որոշ աղբյուրներ հաստատում են, որ «գայլերն» արդեն կապ են հաստատել Սարիի հետ։
Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարիի վերջին աշխատավայրը եղել է «Յուվենտուսը», որտեղից նա հեռացել է 2020 թվականի ամռանը։ Սարին 2012-2015 թթ․ մարզել է նաև «Էմպոլին», 2015-18 թթ․՝ «Նապոլին», 2018-19 թթ․ ՝ «Չելսին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Մոուրինիո, Մաուրիցիո Սարի, Յուվենտուս, Չելսի, Ռոմա, Տոտենհեմ