Ադամյանն ու Միլանի պաշտպանը, հնարավոր է, դառնան թիմակիցներ
«Միլանի» ձախ պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը, ով մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացնրեց հոլանդական ՊՍՎ-ի կազմում, ցանակնում է վերադառնալ գերմանական Բունդեսլիգա, որտեղ ժամանակին հանդես է եկել «Վոլֆսբուրգի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Միլանը» խաղացողի վաճառքից ցանկանում է ստանալ 5 մլն եվրո, ում ծառայություններով հետաքրքրված են «Հերտան» և «Հոֆֆենհայմը»։
Հավելենք, որ շվեյցարացի պաշտպանի և միլանյան ակումբի միջև գործող պայմանագիրն ակտիվում է մինչև 2021 թվականը, իսկ ավարտված մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը Ա սերիայի շրջանակում մասնակցել է 6 հանդիպման, իսկ Էրեդիվիզիայի շրջանակում՝ 5 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։
# Միլան, Նիկոլո Սկիրա, ՊՍՎ, Ռիկարդո Ռոդրիգես, տրանսֆերներ